«Դան-Դեսերտ»-ի տորթերից մեկի արտադրությունը կասեցվել է

«Դան-Դեսերտ»-ի տորթերից մեկի արտադրությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք․ Երևան, Մարտիրոսյան փ․), որի ընթացքում նմուշառում է իրականացվել բոլոր արտադրատեսակներից և հանձնվել լաբորատոր հետազոտության: Այդ մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

 

Փորձաքննության արդյունքներով՝ միայն «Տորթ արքայախնձորով» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

 

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Տորթ արքայախնձորով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում