Ֆրանսիայում ուղղաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել
Ֆրանսիայում ուղղաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Գործակալության տվյալներով՝ մասնավոր ուղղաթիռի հետ կապը խզվել է հինգշաբթի մոտավորապես 17:30-ին: Մոտ մեկ ժամ անց կործանված ինքնաթիռը հայտնաբերվել է։
Օդանավում գտնվող երկու մարդ զոհվել է, կործանման պատճառները և մահացածների ինքնությունը դեռևս պարզվում են։
Կարծիքներ