Էջմիածնում ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշի. կա զոհ

Էջմիածնում ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշի. կա զոհ

Օգոստոսի 26-ին, ժամը 21:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Գրիգոր Լուսավորչի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին քաղաքի սկզբնամասում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 2000 թ.) բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Մ․ Գ․-ին, շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում