Սիրիական զորքերը Իդլիբում սպանել են 7 գրոհայինի
Սիրիական բանակի հրետանին շաբաթ օրը գրոհել է Իդլիբ նահանգի հարավում գտնվող ավազակախմբերի դիրքերը։ Sham FM ռադիոկայանի տվյալներով՝ արդյունքում սպանվել է «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման առնվազն յոթ ահաբեկիչ։ Հարվածները հասցվել են ի պատասխան հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հյուսիսային ապաէսկալացիայի գոտում։
Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ ՝ ավելի վաղ զինյալները զինված թռիչք են իրականացրել Խազարինի շրջանի ճակատում։ Նրանց հաջողվել է պայթեցնել բանակի դիրքերի մոտ գտնվող թունելում տեղադրված պայթուցիկները։ Պայթյունի հետևանքով 11 սիրիացի զինվոր է զոհվել, ևս 20-ը վիրավորվել են:
Կարծիքներ