Բայդենի և Ստոլտենբերգի հանդիպումը տեղափոխվել է հունիսի 13

Բայդենի և Ստոլտենբերգի հանդիպումը տեղափոխվել է հունիսի 13

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը, որը պետք է կայանար հունիսի 12-ին, հետաձգվել է: Այն տեղի կունենա  հունիսի 13-ին։ 

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Սպիտակ տունը։

«Նախագահ Բայդենի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Սպիտակ տան ընդունելությունն ամերիկյան դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների համար վերանշանակված են վաղը»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Սպիտակ տունը հանդիպման հետաձգման պատճառ չի ներկայացրել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում