Ինտերն ու Ռոման կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով
«Ռոման» շարունակում է տարբերակներ փնտրել Էդին Ջեկոյի՝ թիմից հեռանալու համար այն բանից հետո, ինչ նա կոնֆլիկտ է ունեցել «գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ։ Հիմա «ջալոռոսիները» դիտարկում են բոսնիացուն ու «Ինտերի» ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսին փոխանակելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերն արդեն սկսել են բանակցությունները խաղացողների հնարավոր փոխանակման վերաբերյալ։ Transfermarkt-ը Սանչեսին գնահատում է 10 մլն եվրո, իսկ Ջեկոյին՝ 8 մլն։ Դրա համար բացառված չէ նաև «Ռոմայի» կողմից հավելավճարը։
Հիշեցնենք, որ Ջեկոն «Ռոմայից» առանձին է մարզվում, ինչպես նաև զրկվել է ավագի թևկապից։
Կարծիքներ