Երևանի երեք խաչմերուկում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 12-ից ներքոհիշյալ խաչմերուկներում երթեևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով՝
Բագրատունյաց - Արարատյան փողոցների խաչմերուկ.
Ազատության պողոտա - Վարշավյան փողոցի խաչմերուկ.
Սարյան - Լեո փողոցների խաչմերուկ:
Կարծիքներ