Տղերքն առանց աղմուկ-աղաղակի ծառայում են, չեն հայհոյում, չեն նեղանում, չեն կշտամբում, միայն ուժ տվեք նրանց. Բաբաջանյան

Տղերքն առանց աղմուկ-աղաղակի ծառայում են, չեն հայհոյում, չեն նեղանում, չեն կշտամբում, միայն ուժ տվեք նրանց. Բաբաջանյան

«Սահմանային հատվածներից մեկում եմ, ուր տղերքը լուռ ու մունջ, առանց աղմուկ-աղաղակի ծառայում են, հսկում են, պաշտպանում են, կառուցում են, կահավորում են հայրենիքի սահմանը»: 

Այս մասինն ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը` շարունակելով.

«Չեն հայհոյում, չեն նեղանում,  չեն վրդովվում, չեն կշտամբում...

Ոչինչ չեն ուզում, ոչ մի սպասելիք չունեն... ամեն ինչ կա

Լուռ շարունակում են ծառայել...

Ոչինչ մի արեք, միայն ուժ տվեք, լավատեսություն ներշնչեք, ոգևորեք... 

Ու փոխարենը կստանաք անսպառ ապրելու, գործելու, քայլ առնելու, արարելու, ստեղծագործելու շարժառիթ...»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում