Սերբիայի ՆԳ նախարարը հայտարարել է նախագահին գաղտնալսելու մասին
Սերբիայի իրավապահ մարմինները պարզում են երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչին ապօրինի գաղտնալսելու հանգամանքները, TV Prva-ի եթերում հայտարարել է Սերբիայի ՆԳ նախարար Ալեքսանդր Վուլինը:
Վուլինի խոսքով՝ պետության ղեկավարը իրավասու ծառայություններից տեղեկություններ է ստացել այն մասին, որ իրեն գաղտնալսում են:
Ընդ որում՝ երկրի ՆԳՆ ղեկավարն ընդգծել է, որ նախագահը «երբեք ոչ մի բան հենց այնպես չի ասում» եւ համանման տեղեկություն չէր տարածի քաղաքական նպատակներով: Ներկայումս պարզվում են մանրամասները, վաղաժամ է խոսել գաղտնալսման նպատակների մասին, սակայն դրանք չեն եղել «բարի նպատակներ» հետապնդող, հավելել է Վուլինը:
Կարծիքներ