Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին

Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը,հունվարի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 39-ամյա Լուսինե Թադևոսյանը իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Գուգարք գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով վարորդ Լ. Թադևոսյանը տեղում մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ վթարի պահին ավտոմեքենայի մեջ է եղել նաև վարորդի մայրը և ժամանած բժիշկների հերթապահ խմբին նա հայտնել է, որ ինքը չի տուժել և հրաժարվել է բժշկական օգնությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում