Կադիրովը 21-ամյա դստերը պարգևատրել է «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեդալով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հրամանագրով Գրոզնիի նախադպրոցական կրթության վարչության պետ Խադիջաթ Կադիրովան պարգևատրվել է «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեդալով, ասել է Չեչնիայի ղեկավարի և կառավարության վարչակազմի ղեկավար Գալաս Տայմասխանովը։
Նրա խոսքով՝ մեդալը շնորհվել է նախադպրոցական կրթության համակարգի զարգացման գործում ունեցած ավանդի, անբասիր բարեխիղճ աշխատանքի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռամզան Կադիրովի դուստրը՝ 21-ամյա Խադիջէաթ Կադիրովան, անցյալ տարվա դեկտեմբերից ղեկավարում է Գրոզնի քաղաքի նախադպրոցական կրթության բաժինը։ 2021 թվականի հոկտեմբերի սկզբին Չեչնիայի մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվել է Կադիրովի ավագ դուստրը՝ Այշատ Կադիրովան։
Կարծիքներ