Կարլսենը չորրորդ հաղթանակը տոնեց Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ և պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Մեկօրյա հանգստից հետո Մագնուս Կարլսենն ու Յան Նեպոմնյաշչնին շարունակեցին Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը: Պարզվեց սակայն այս պարտիան վերջինն է լինելու: Սևերով խաղացող Կառլսենը մրցախաղում 4-րդ հաղթանակը տոնեց՝ ստիպելով մրցակցին հանձնվել 49-րդ քայլին:
Այսպիսով, մրցախաղի հաշիվը դարձավ 7,5-3,5: Մագնուս Կառլսենը ժամանակից շուտ շահեց մրցախաղը և հերթական անգամ պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Մնացած 3 պարտիաներն այլևս չեն անցկացվի: Կառլսենը որպես պարգևավճար կստանա 1,2 մլն դոլար, Նեպոմնյաշչնին կպարգևատրվի 800 հազար դոլարով:
Կարծիքներ