Նիդեռլանդները պատրաստում է ևս վեց F-16 կործանիչներ Ուկրաինայի համար
Նիդեռլանդները պատրաստում է ևս վեց F-16 ինքնաթիռ Ուկրաինայի համար, ուստի Կիևին տրամադրվելիք կործանիչների ընդհանուր թիվը կհասնի 24-ի։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Նիդերլանդների թագավորության պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը։
«Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը ավելի վաղ խոստացել էր Ուկրաինային մատակարարել F-16 կործանիչներ»,- ասել է Օլոնգրենը։
Դեկտեմբերի վերջին Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկուն տեղեկացրել է իր որոշման մասին՝ առաջին տասնութ F-16 կործանիչներն Ուկրաինա առաքելու վերաբերյալ։ Հաագայում նշել են, որ ակնկալում են կործանիչները Կիև ուղարկել 2024 թվականին։
Կարծիքներ