ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 5-ից 7-ը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա:
Այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում կունենա Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի և բարձրագույն ղեկավարության հետ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում կունենա նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ հետ:
Կարծիքներ