Բեռնատարների վարորդները Արցախ մուտք գործելիս պետք է ներկայացնեն 10 օրից ոչ ավելի վաղեմության թեստի պատասխանը

Բեռնատարների վարորդները Արցախ մուտք գործելիս պետք է ներկայացնեն 10 օրից ոչ ավելի վաղեմության թեստի պատասխանը

Օգոստոսի 31-ից բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդն ու ուղեկցողը ԱՀ տարածք մուտք գործելիս սահմանային անցակետում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն 10 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի պատասխանը: Սույն պահանջը վերաբերում է Արցախի, Հայաստանի հանրապետությունների և օտարերկրյա պետությունների քաղաքացիներին: Այս մասին որոշումն այսօր ստորագրել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը, -գրում է Տեղեկատվական շտաբը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում