Բլինկենն ընդգծել է Գազայի հատվածում դեէսկալացիային Թուրքիայի մասնակցության անհրաժեշտությունը
ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում լարվածության թուլացմանը Անկարայի հետագա մասնակցության անհրաժեշտությունը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարության մեջ։
Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները «քննարկել են Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունների հետ կապված հարցեր»։ «Պետքարտուղարը կոչ է արել Թուրքիային շարունակել մասնակցել [կարգավորմանը] և ընդգծել, որ Միացյալ Նահանգները մեծ ուշադրություն է դարձնում ՀԱՄԱՍ-ի հարձակումները դադարեցնելու և բոլոր պատանդների ազատ արձակմանը», - ասել է դիվանագետը։
Կարծիքներ