Պաղեստինյան խմբավորումները առնվազն 130 իսրայելցի պատանդ են պահում

Պաղեստինյան խմբավորումները առնվազն 130 իսրայելցի պատանդ են պահում

Պաղեստինյան տարբեր խմբավորումներ գերել և պահում են առնվազն 130 պատանդ: Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը։

Նրա խոսքով՝ գերիները գտնվում են ինչպես պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ-ի, այնպես էլ նրա դաշնակից «Իսլամական ջիհադի» կողմնակիցների ձեռքում։ Իր հերթին Yedioth Ahronoth թերթը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ Մուսա Աբու Մարզուկը, հայտարարել է առնվազն 100 նոր պատանդի բռնելու մասին։ Դրանցում, պնդում են պաղեստինցիները, ոչ միայն քաղաքացիական անձինք են, այլեւ իսրայելցի զինվորականներ, որոնցից մի քանիսը բարձրաստիճան սպաներ են:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում