Պատվաստումների դեմ ագրեսիվ քարոզչություն են իրականացնում ընդդիմադիր հեռուստաալիքները․ Նաիրի Սարգսյանը պատվաստվել է

Պատվաստումների դեմ ագրեսիվ քարոզչություն են իրականացնում ընդդիմադիր հեռուստաալիքները․ Նաիրի Սարգսյանը պատվաստվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

  Ամբողջ աշխարհում պատվաստումների դեմ քարոզ իրականացնող տարատեսակ խմբեր կան։ Հայաստանում առավել ագրեսիվ քարոզչություն են իրականացնում ընդդիմադիր հեռուստաալիքները, իրենց պատկերացմամբ՝ փորձելով հարվածել Կառավարությանը։

Ցավոք սրտի, պատվաստումների մասին ստահոդ և սարսափելի տեղեկություններ պարունակող հոլովակներ պատրաստելով՝ նրանք առաջին հերթին վնասում են ժողովրդին, որովհետև մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է շուրջ 4000 մարդ և եթե համընդհանուր պատվաստում չիրականացվի, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ամեն տարի մեր կորուստները չեն կարող կրկնվել կամ ավելին լինել։

Աղյուսակում երևում են պատվաստումների քանակով աշխարհի առաջատար երկրները:

Երեկ ես պատվաստվել եմ ԱստրաԶենեկա պատվաստանյութով, որը լայնորեն կիրառվել և շարունակում է կիրառվել Եվրոպայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում