Զելենսկին «Վագներ»-ի հետ կապված իրավիճակը որակել է որպես Ռուսաստանի լիակատար թուլության դրսևորում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության կողմից Ռուսաստանում զինված խռովության կազմակերպումը։ «Տելեգրամ»-ի իր ալիքում Զելենսկին նշել է, որ այս ամենը Ռուսաստանի լիակատար թուլության դրսևորում է։
«Ռուսաստանի թուլությունն ակնհայտ է։ Լիակատար թուլություն: Եվ որքան երկար Ռուսաստանը պահի իր զորքերն ու վարձկաններին մեր հողի վրա, այնքան ավելի շատ քաոս, ցավ և խնդիրներ կստանա իր համար։ Դա նույնպես ակնհայտ է»,- գրել է Զելենսկին։
Կարծիքներ