ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի և մյուս անդամ երկրների արագ զարգացումը․ Դմիտրի Պեսկով

ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի և մյուս անդամ երկրների արագ զարգացումը․ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունն անդամ երկրներին տալիս է համախառն ներքին արդյունքի նկատելի աճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դմիտրի Պեսկովն այս մասին ասել է՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք Կրեմլն ակնկալո՞ւմ է, որ Հայաստանը կարող է դադարեցնել իր մասնակցությունը ԵԱՏՄ-ին։

Խոսնակն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն զարգացնելը բխում է բոլոր մասնակից երկրների շահերից։

«Եվրասիական տնտեսական միությունն անդամ երկրներին տալիս է համախառն ներքին արդյունքի նկատելի աճ։ Ընդհանրապես, ինտեգրացիոն գործընթացն ինքնին (խմբ․ ԵԱՏՄ շրջանակներում) շատ հաջող է, այն ապահովում է Հայաստանի և անդամ  մյուս երկրների արագ զարգացումը»,- հայտարարել է Պեսկովը և հավելել, որ ԵԱՏՄ անդամ երկրները դրա մասին տեղյակ են։

Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինն անդամ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում