Օլիմպիական բրոնզի համար պայքարում Մալխաս Ամոյանի մրցակիցը Ուզբեկստանի ներկայացուցիչ Արամ Վարդանյանն է
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Օլիմպիական խաղերի եզրափակչում օգոստոսի 7-ին կպայքարի օլիմպիական բրոնզե մեդալի համար:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի տեղեկացմամբ՝ նրա մրցակիցը Ուզբեկստանի ներկայացուցիչ Արամ Վարդանյանն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը պարտվել է կիսաեզրափակչում ճապոնացի Կուսակա Նաոյի հետ գոտեմարտը և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Կարծիքներ