Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 813 նոր դեպք. ապաքինվել է 3845 քաղաքացի
Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 127 522 դեպք, որոնցից 98 944-ն` առողջացած:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26069 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 1977 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 490 370 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 813 նոր դեպք և 3845 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2002 (ավելացել է ևս 26-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 4 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 570 է:
Կառավարությունը սեպտեմբրի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Կարծիքներ