Գաբրիել Բալայանն ազատվել է Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից

Գաբրիել Բալայանն ազատվել է Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գաբրիել Բալայանն ազատվել է Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գաբրիել Բալայանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Գաբրիել Բալայանը ՊՆ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018թ. մայիսի 29-ից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում