Ըմբշամարտիկ Արման Անդրեասյանը հռչակվեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտիկ Արման Անդրեասյանը հռչակվեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Արման Անդրեասյանը բրոնզե մեդալ նվաճեց Վարշավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Մեր 70 կգ քաշային մարզիկը 3-րդ տեղի գոտեմարտում 4:3 հաշվով հաղթեց մոլդովացի Միխաիլ Սավային: 

Հիշեցնենք, որ նա կիսաեզրափակիչում ռուսաստանցի Իսրայիլ Կասումովին զիջել էր մեկ միավորի տարբերությամբ` 3:4:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում