«Եվրոպան լռում է, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է կոտորածը». իսպանացի սենատորը լուսանկարներ է հրապարակել Արցախից
Իսպանացի սենատոր Կառլես Մուլետ Գարսիան գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ կիսվելով Արցախից ստացված լուսանկարներով:
Լուսանկարներին կից պաշտոնյան գրել է. «Եվրոպան լռում է, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է կոտորածը»:
Նշենք, որ Իսպանիայի մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև կոնգրեսի անդամներ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և Արցախին:
Հիշեցնենք, որ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԲ-ն:
Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մադաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում: Տեսանյությում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին:
Կարծիքներ