Բորիս Ջոնսոնը ժամանել է Կիև

Բորիս Ջոնսոնը ժամանել է Կիև

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Կիև, սակայն նրա այցի մասին ավելի վաղ չէր հայտարարվել։ Այժմ նա բանակցում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, երկու երկրների առաջնորդների հանդիպման լուսանկարը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Զելենսկու և Ջոնսոնի հանդիպմանն այլ մասնակիցներ չկան, նրանք դեմ առ դեմ են բհանդիպում։

Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել էր, որ Ուկրաինային 100 մլն ֆունտ արժեքով լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի՝ ի պատասխան Կրամատորկի կայարանի գնդակոծության, որի ընթացքում քաղաքից տարհանվել ցանկացող 52 մարդ էր զոհվել։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում