Շիրակի մարզպետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում հանդիպել է Արթիկի քույր քաղաք Վո Ան Վլենի ղեկավարության հետ

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 4-րդ համաժողովի շրջանակներում Շիրակի մարզի պատվիրակության անդամները, մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, հանդիպել են Արթիկ քաղաքի ֆրանսիական քույր քաղաք Վո Ան Վլենի ղեկավարության հետ։
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Լևոն Դավթյանը։
Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանը և պատվիրակության անդամները շեշտադրել են հայկական կողմի պատրաստակամությունը՝ գործակցությունը շարունակելու հարցում։
Վո Ան Վլենի քաղաքապետ տիկին Էլեն Ժոֆռուան վստահեցրել է, որ համագործակցությունը, որի հիմքը դրվել է տարիներ առաջ, ակտիվ կերպով շարունակվելու է։
Երկկողմ հանդիպման ընթացքում առանձնացվել են կարևոր ուղղություններ, որոնց շրջանակներում շարունակվելու է փոխգործակցությունը։
Երկու համայնքներն առաջիկայում կփորձեն ֆրանկոֆոնիայի, համայնքային ծառայողների վերապատրաստման, կլիմայի վրա ազդեցության և կոշտ թափոնների կառավարմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնել։
Արթիկ-Վո Ան Վլեն քաղաքների միջև փոխգործակցությունն ապակենտրոնացված շարունակական և արդյունավետ համագործակցության լավագույն օրինակներից է։
Կարծիքներ