Արցախում ժողովուրդը պահանջում է հանդիպում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ
Լեռնային Ղարաբաղում ժողովուրդը պահանջում է հանդիպում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ: Այս մասին գրում է MediaNews-ը։
«Մենք տեսնում ենք, որ խաղաղապահները կա՛մ չեն կարող, կա՛մ չեն ցանկանում կատարել իրենց պարտականությունները։
Պետք է խաղապահների հրամանատարության հետ հանդիպում պահանջել, կոնկրետ հարցեր տալ և դրանց պատասխանները ստանալ։ Արցախի ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ է սպասվում, որպեսզի համապատասխան եզրակացություններ անի և ձեռնարկի անհրաժեշտ հետագա քայլերը։
Եթե խաղապահների հրամանատարությունը հրաժարվի հանդիպումից, ապա հասարակական ճնշում կլինի այս հանդիպումը ստանալու համար։ Մենք ոչ մեկին թույլ չենք տա նսեմացնել հայ ազգի արժանապատվությունը»,- ասված է Վաղվա Արցախ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Տիգրան Պետրոսյանի հայտարարության մեջ։
Կարծիքներ