Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Օգոստոսի 20-ին, ժամը 00։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Սարյան փողոցի տներից մեկի նկուղը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և ԳԾՊԾ օղակը։

Փրկարարները 12 քմ մակերեսով տարածքից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ (կուտակված ջրի բարձրությունը՝ մոտ 120 սմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում