Viber-ը Բելառուսում փակում է իր գրասենյակը
Viber ընկերությունը փակում է իր բելառուսական գրասենյակը՝ երկրում բողոքի ցույցերի և համացանցի քառօրյա արգելափակման ֆոնին:
«Ամեն ինչ շատ բարդ է, մեր գրասենյակը տուժել է այս իրավիճակից, քանի որ այն շատ մոտ է բողոքի ցույցերի վայրին: Այն հենց քաղաքի կենտրոնում, գլխավոր փողոցի վրա է», Forbes-ին հայտնել է գործադիր տնօրեն Ջամել Ագաուան:
Նրա խոսքերով ՝ ընկերության աշխատակիցների անվտանգության համար անհրաժեշտ է փակել գրասենյակը Մինսկում: Բոլոր աշխատակիցները կաշխատեն հեռավար կարգով:
Ընկերության ղեկավարը նշել է, որ Բելառուսի մայրաքաղաքում ձերբակալվել են Viber- ի երկու աշխատակից՝ առանց որևէ ակնհայտ պատճառի: Այս պահի դրությամբ նրանցից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուսը լուրջ վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում:
Կարծիքներ