Ցուցարարներին հորդորում ենք հավաքներն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց. ԱՄՆ դեսպանատուն
ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին և ցուցարարներին հորդորում է հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։
Այս մասին հայտնել են դեսպանությունից՝ նշելով․
«Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»։
Կարծիքներ