Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. ռուսական կողմում 50 բեռնատար է սպասում

Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. ռուսական կողմում 50 բեռնատար է սպասում

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

 Ռուսական կողմում կա մոտ 50 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում