«Բրենթֆորդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը հարցականի տակ է
«Մանչեսթեր Յունայթեդը» ակումբում կորոնավիրուսի բռկման պատճառով մեկ օրով փակել է մարզաբազան և դադարեցրել բոլոր մարզումները։ Դրական թեստեր հանձնած ֆուտբոլիստներն ու աշխատակիցներն ինքնամեկուսացել են, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով մարզումների չեղարկումն ու թիմի բնականոն աշխատանքի դադարեցումը, խաղացողների եւ աշխատակիցների առողջության առաջնահերթությունը՝ ակումբը Պրեմիեր լիգայի հետ քննարկում է «Բրենթֆորդի» դեմ հանդիպման անցկացման անվտանգության հարցը։
Թիմի և աշխատակիցների մեկնումը Լոնդոն կհետաձգվի մինչև այս քննարկումների արդյունքում որոշման ընդունումը»,- նշվում է մանչեսթերյան ակումբի հայտարարությունում։
Անգլիայի առաջնության 17-րդ տուրի «Բրենթֆորդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը նշանակված է դեկտեմբերի 14-ին:
Կարծիքներ