Վենետիկը պատրաստվում է քվոտաներով առաջին զբոսաշրջային սեզոնին
Վենետիկը ամառային սեզոնին է պատրաստվում զբոսաշրջային քվոտաներով։ Քաղաքի պատմական կենտրոն հասնելու համար պետք է գրանցվել և որոշակի գումար վճարել՝ գրում է Euronews-ը:
Վենետիկ այցելելու տոմսը կվաճառվի մեկ օրով։ Քաղաքային հյուրանոցներում սենյակներ պատվիրածներին խոստացել են ազատել այդ օրենքից։
«Մեր նպատակն է սահմանափակումներ ստեղծել մեկօրյա զբոսաշրջության համար, նրանց համար, ովքեր իջնում են քաղաքը տեսնելու և նույն օրը մեկնում են: Դա սթրես է քաղաքի համար։ Մենք ցանկանում ենք խրախուսել «չշտապող» զբոսաշրջությունը»՝ ասել է Վենետիկի զբոսաշրջության գծով փոխքաղաքապետը:
Ոստիկանությունը նշում է, որ Վենետիկի կենտրոն մուտքերը հսկելու միջոցով կարող են պարզել, թե քաղաքում քանի օտարերկրացի և Իտալիայի տարբեր շրջաններից այցելու կա։
Օրենքի աջակիցները պնդում են, որ նոր օրենքը քաղաքը փրկելու և զբոսաշրջիկների հոսքը կասեցնելու միակ միջոցն է, որին հին կենտրոնը չի կարողանում դիմակայել։
Նորամուծությունների հակառակորդներն էլ ասում են, որ Վենետիկն այդ կերպ վերածվում է էլիտար զվարճանքների զբոսայգու, որտեղ ոչ հարուստ մարդիկ չեն կարողանա այցելել:
Կարծիքներ