Ընդդիմությունը իշխանության գալու համար որպես «մսացու» օգտագործում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Չախոյան

Ընդդիմությունը իշխանության գալու համար որպես «մսացու» օգտագործում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Չախոյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ինչպես նախկինում՝ այնպես էլ այսօր փորձում են օգտագործել ներքաղաքական խնդիրների համար։

Այս մասին սոցցանցի իր էջում գրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով հանրահավաք անցկացնող տեղահանվածներին:

«Ընտրություններով անհնարին համարելով իշխանության գալը` ընդդիմությունը որպես «մսացու» օգտագործում է Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։

Առաջին հայացքից սոցիալական թվացող խնդիրը իրականում հեռահար քաղաքական նպատակներ է հետապնդում, ընդհուպ մինչև իշխանափոխություն։

Նույն կերպ նաև 2021 և 2023 թվականներին էին գործում՝ փորձելով հրապարակները լցնել բռնի տեղահանված ղարաբաղցիներով։

Շատ ավելի ուշագրավ է, որ իշխանափոխության պահանջ հնչեցնողների մեծամասնությունը անգամ ՀՀ քաղաքացի չէ, իսկ շատերը հայտարարում են, որ երբեք չեն դառնա ՀՀ քաղաքացի»,- ասվում է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում