Սիսիանի համայնքապետարանը ներողություն է խնդրում

Սիսիանի համայնքապետարանը ներողություն է խնդրում

Սիսիանի համայնքի հարգելի բնակիչներ, համայնքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը համայնքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ծառայության չմատուցելու կապակցությամբ:

Տեղեկացնում ենք, որ ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը լրացել են. այդ իսկ կապակցությամբ 2020 թվականի հունվարի 21-ին, ինչպես նաև 2020 թվականի հունիսի 26-ին համայնքապետարանի կողմից հայտարարվել են մրցույթներ, որոնք սակայն չեն կայացել հայտեր չներկայացնելու պատճառով:

Սիսիանի համայնքապետարանի կողմից տարվում են ակտիվ աշխատանքներ թվով 11՝ Սիսիանի-Ույծ, Սիսիան-Բռնակոթ, Սիսիան-Շաքի, Սիսիան-Իշխանասար-Օդանավակայան, Սիսիան-Աղիտու-Նորավան-Վաղատին-Որոտնավան, Սիսիան-Լծեն-Դարբաս-Գետաթաղ-Լոր-Շենաթաղ, Սիսիան-Տոլորս-Բնունիս-Ախլաթյան, Սիսիան-Տորունիք-Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի, Սիսիան-Անգեղակոթ-Շաղաթ, Սիսիան-Բալաք-Մուծք, Սիսիան-Աշոտավան-Հացավան-Սալվարդ-Թասիկ-Արևիս երթուղիներով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ հայտարարելու ուղղությամբ:

Վստահեցնում ենք, որ համայնքապետարանը բոլոր հնարավոր և անհնարին միջոցները կիրականացնի՝ բնակիչների սոցիալական պայմանները բարելավելու և բարեկեցիկ դարձնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում