Ռուսաստանի եւ Ֆրանիսայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը
Ռուսաստանի եւ Ֆրանիսայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան-Իվ Լե Դրիանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Լավրովն իր գործընկերոջը տեղեկացրել է ս.թ. նոյեմբերի 10-ից ԼՂ հակամարտության գոտում ռազմական բոլոր գործողությունների եւ կրակի լիարժեք դադարեցման նպատակով Ռուսաստանի ձեռնարկած միջնորդական ջանքերի մասին:
«Նշվել է ս.թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հայտարարության մեջ նշված համաձայնությունների հիմքում ընկած՝ հակամարտության կարգավորման բազային սկզբունքների մշակման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերը:
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները կարծիքներ են փոխանակել Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի շրջանակում հետագա հնարավոր քայլերի շուրջ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի առողջացմանն ու հակամարտության վերջնական քաղաքական կարգավորմանը հասնելուն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ