Մեսսիի հետ խաղալն աշխարհի ամենահեշտ բանն է․ Վիդալ

Մեսսիի հետ խաղալն աշխարհի ամենահեշտ բանն է․ Վիդալ

Արտուրո Վիդալը խոսել է Լիոնել Մեսսիի հետ նույն թիմում խաղալու մասին։ Գրում է Armsport.am-ը։

«Ես կցանկանայի տեղափոխվել «Ինտեր Մայամի», բայց ԱՄՆ-ում կա կանոն, որը սահմանափակում է տարեց խաղացողների տրանսֆերները, ինչի պատճառով դա տեղի չունեցավ:

Լեոյի հետ խաղալն աշխարհի ամենահեշտ բանն է, բավական է ուղղակի գնդակը նրան տալ: «Ինտեր Մայամին» հիմա այդպես է խաղում։ Ես շատ գոհ եմ այն մակարդակից, որը նրանք ցույց են տալիս այս պահին»,- TNR Sports-ին ասել է «Բարսելոնայի» նախկին խաղացողը, որն այժմ խաղում է «Ատլետիկո Պարանաենսում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում