Գարեգին Բ-ն հանձնարարել է այլևս հրապարակային ելույթներ չունենալ՝ չկրկնելու համար Աջապահյանի ու Տեր Փառենի սխալները

Վերջին օրերին մի շարք եկեղեցականների կողմից հնչեցին առնվազն անսպասելի հայտարարություններ։
Նախ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը հայտարարեց՝ «Էդ պոռոտախոսներից որեւէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել», այս կերպ հաստատելով, որ կանանց հետ հարաբերություններ է ունենում։
Ապա Տեր Փառեն քահանա Պետրոսյանը հայտարարեց, որ վերահսկելու է եկեղեցիների մուտքերը ու դուրս է շպրտելու իր համար ոչ ցանկալի անձանց։
Հոգևոր դասի ներկայացուցիչների այս հայտարարությունները հանրային լայն արձագանք ստացան ու քննադատվեցին, ինչից հետո մեր տեղեկություններով Գարեգին Բ-ն հանձնարարել է հոգևորականներին այլևս հրապարակային ելույթներ չունենալ։ Քանզի բացառված չէ, որ հերթական տխմար հայտարարությունից հետո կարող են նորից թիրախավորվել։
Կարծիքներ