Երևանում Արցախի դրոշը կանգնեցնելով Արցախ չեն պահում. Նորիկյան

Երևանում Արցախի դրոշը կանգնեցնելով Արցախ չեն պահում. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Ովքեր բանակում չեն ծառայել, ովքեր բանակից փողով ազատել ու ազատվել են, ովքեր իրենց զավակներին թռցրել են Հայաստանից, ում զավակները ապրում են մոսկվաներում, ամերիկաներում ու աշխարհի այլ երկրներում, իսկ իրենք Հայաստանում ապրում են քաղաքական զբոսաշրջիկի կյանքով, ովքեր երբևէ գողացել են բանակից ու հարստացել բանակի հաշվին, իսկ այսօր ամպագոռգոռ հայտարարություններ են անում նոր պատերազմ սկսելու մասին, Բաքուն գրավելու մասին, ովքեր քաղաքական կոնյուկտուրայից դրդված, առաջնորդվում են ՛՛որքան վատ, այնքան լավ իրենց համար՛՛ սկզբունքով, առնվազն շանտղություն են անում Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ․․․

Հայաստանի ու Արցախի մեջ հակադրություն մի ստեղծեք։ 
Արցախը հայկական պահելու մի ձև կա՝ ապրել Արցախում։
Հետևաբար՝ Արցախից Հայաստան եկած բոլոր նախագահները, վարչապետները, նախարարներն ու գործարարներն իրենց ընտանիքների հետ միասին պարտավոր են վերադառնալ Արցախ ու նոր շունչ տալ Արցախին։

Երևանում Արցախի դրոշը կանգնեցնելով Արցախ չեն պահում։ 
Հերի՛ք է ինքանխաբեությամբ զբաղվենք։
Եթե իսկապես ցանկանում ենք պահել Արցախը, ուրեմն այս տարվա ընթացքում պետք է կրկնապատկվի Արցախի բնակչության թիվը․․․

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում