Բրիտանական ավտոարդյունաբերությունը հետպատերազմյան հակառեկորդ է սահմանել
Մեծ Բրիտանիայում ավտոմեքենաների արտադրությունը նախորդ տարվա մայիսի համեմատ նվազել է 95,4%-ով: Երկրում մեկ ամսվա ընթացքում արտադրվել է 5,314 մեքենա, այն մայիս ամսվա համար նվազագույնն է սկսած1946 թվականից: Ավտոմեքենաներ արտադրողների և վաճառողների միության՝ SMMT-ի հայտարարությունը հրապարակում է «Ինտերֆաքս»-ը:
Ապրիլին բրիտանական ավտոարդյունաբերությունը արտադրել է 197 մեքենա, ինչը նույնպես նվազագույն ցուցանիշ է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակահատվածի համար:
Նշվում է, որ ապրիլին գործարանները փակվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Ըստ SMMT-ի, նրանց մեծ մասը նաև մայիսին մնացե․ են փակ կամ շահագործվել են ոչ լրիվ հզորությամբ: Չնայած այն բանին, որ անցյալ ամիս գործարանների երկու երրորդը սկսել է վերադառնալ աշխատանքի, նրանց գործունեությունը սահմանափակված էր սոցիալական հեռավորության պահպանման պահանջներով: Բացի այդ, մեքենաների պահանջարկը մնում էր ցածր՝ քանի որ Բրիտանիայում արտադրված մեքենաների արտահանման համար կարևոր շուկաները մայիսին նոր էին սկսել բացվել, իսկ այդ երկրում դեռ պահպանվում էր լոգդաունը:
Մայիսին Բրիտանիան արտահանել է 4,260 մեքենա՝ հիմնականում ԵՄ, ԱՄՆ և Չինաստան: Ներքին շուկայի համար արտադրվել է 1.054 մեքենա:
Մեծ Բրիտանիայում ավտոմեքենաների սրահները սկսել են գործել հունիսի 1-ից:
Նշվում է նաև, որ 2020 թ հունվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայում արտադրվել է 324,763 մեքենա, ինչը 41,7% -ով պակաս է նախորդ տարվա համեմատ: SMMT-ի կանխատեսումներով, մինչև ընթացիկ տարվա վերջ ավտոմեքենաների արտադրության ծավալը 1 միլիոնից քիչ կլինի:
Կարծիքներ