Այսօր Հրազդանի ԲԿ-ում պատվաստվել եմ և խնդրում եմ ձեզ հետևել իմ օրինակին. Լիլիթ Ստեփանյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի հայրենակիցներ, սիրելի հրազդանցիներ
Նաև մեր օրինակով պետք է հանրային ընկալման մեջ փոփոխություն անենք․ առանց մտավախության, կասկածի, չհիմնավորված վախերի պատվաստվենք կոռոնավիրուսի դեմ։ Պատմությունը վկայում է, որ հարյուր տարին մեկ մարդկությանը պատուհասում է որևէ վիրուս, համավարակ, որն իր ճանապարհին չի խնայում ոչ ոքի։ Եվ պատվաստումներն են, որ կանգնեցրել են վարակի շղթան ու փրկել մարդկությանը պարզապես երկրի երեսից վերանալուց։ Պատվաստումներն են, որ այսօր կարմրուկը, խոզուկը, ջրծաղիկն ու այլ հիվանդություններ այլևս վտանգ չեն ներկայացնում մարդու կյանքի համար։ Սա էլ կանցնի, պարզապես պատվաստվել է պետք։
Այսօր ԱՆ նախարար Ա․Ավանեսյանի հետ հանդիպել եմ Կոտայքի մարզի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ, խոսել խնդիրներից ու բնականաբար նաև մարզում կոռոնա վիճակագրությունից։ Սիրելի քաղաքացիներ, ցավոք սա այն դեպքը չէ, որ կարելի է սպասել։ Մենք՝ մարդիկ ողջ աշխարհում, իսկապես ժամանակ չունենք։ Տեսեք, թե ինչ է կատարվում Հնդկաստանում, Եվրոպայում․․․ ։
Բոլոր պետությունները պատվաստանյութի համար հերթագրվում են, որ օր առաջ կանգնեցնեն վարակի տարածման տեմպը։ Հայաստանը ձեռք է բերել երեք երկրի պատվաստանյութ, որոնք առկա են առողջապահական բոլոր կենտրոններում։ Դրանք անվճար են։
Այսօր Հրազդանի ԲԿ-ում ինքս պատվաստվել եմ և խնդրում եմ ձեզ հետևել իմ օրինակին։
Վիրուսից մկահացողները մեր հարազատներն են, մեր թանկերը, եկեք կոտրենք վարակի շղթան։ Կրկնավարակի դեպքում վիրուսն ավելի վտանգավոր է, իսկ հակամարմինները մեր օրգանիզմում ապրում են մոտ 6 ամիս։ Ասել է թե, պետք է պատվաստվել:
Կարծիքներ