Ռիո դե Ժանեյրոյի մետրոպոլիտենում փոխհրաձգության ժամանակ մահացել է 23 մարդ
Ռիո դե Ժանեյրոյի մետրոյում ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ 23 մարդ է զոհվել։
G1 պորտալի փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսային գոտում՝ Ժակարեզինյուում թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի հատուկ գործողության ժամանակ: Զոհերի թվում կա մեկ սպա եւ 22 կասկածյալ: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ոստիկան Անդրե Ֆրիասը մահացել է գլխին ստացած վերքից: Վիրավորվել են նաեւ մետրոյի գնացքի երկու ուղեւորներ եւ ոստիկանության երկու աշխատակիցներ:
Ինչպես նշվում է նյութում, հատուկ գործողության զոհերի թիվը ռեկորդային է 2016 թվականից ի վեր, երբ սկսել են վիճակագրություն վարել։
Կարծիքներ