Ադրբեջանը կեսգիշերին կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը կեսգիշերին կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։

Այս մասին հայտնում են Արցախգազ ՓԲԸ-ից՝ խնդրելով խստիվ կերպով հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին:

Հայաստանից Արցախ գազատարն անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով, Ադրբեջանը պարբերաբար խափանում է գազատարի աշխատանքը՝ թույլ չտալով մասնագետներին մոտենալ ու աշխատանքներ իրականացնել: Ձմռան ընթացքում գազատարի աշխատանքը խափանվել է շուրջ 10 անգամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում