Ճապոնիան հայտարարում է Ուկրաինային 470 միլիոն դոլարի անհատույց օգնություն հատկացնելու մասին
Ճապոնիայի իշխանությունները որոշել են Ուկրաինային 470 մլն դոլար հատկացնել անհատույց օգնության տեսքով։ Այս մասին Կիեւ կատարած այցից հետո լրագրողներին հայտարարեց Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
Մենք 470 միլիոն դոլար կնվիրաբերենք Ուկրաինային էներգետիկ և այլ ոլորտներում օգնելու համար»,- չորեքշաբթի օրը կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերում Nikkei թերթը ։
Ավելի վաղ Կիշիդան հայտարարել էր Ուկրաինային ոչ մահաբեր սարքավորումների մատակարարման համար 30 մլն դոլար հատկացնելու մասին։
Կիշիդան Կիև է ժամանել երեքշաբթի։ Նա Յոթնյակի խմբի ղեկավարներից վերջինն էր, ով նման ճանապարհորդություն կատարեց։
Կարծիքներ