Երևանի քաղաքապետարանը շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը

Երևանի քաղաքապետարանը շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը

Երևանի քաղաքապետարանը ոստիկանության աջակցությամբ շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը: FreeNews-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռ շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում: Երևանյան փողոցների ու մայթերի տեսքը փչացնելուց բացի, ապօրինի բացօթյա առևտուրը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև մարդու առողջության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը վերջնական լուծում ստանա:

Ստուգայցերի շրջանակում տարհանվել են նաև փողոցային առևտրի համար օգտագործվող ավտոմեքենաներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում