Հուլիսի 27-ին Շիրակի մարզում կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք է հաստատվել
Հուլիսի 28-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 32 բնակիչ է բուժվում։ Հուլիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 786 քաղաքացի: Նրանցից 242-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով:
Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանը:
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7287 նմուշառում:
Մայիսի 12-ից հուլիսի 27-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5933 նմուշառման հետազոտություն:
Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 452 բնակիչ։ 49 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք:
Արձանագրվել է մահվան 35 դեպք:
Կարծիքներ