Մարի Էլում եղանակային վատ պայմանների պատճառով զոհերի թիվը հասել է վեցի

Մարի Էլում եղանակային վատ պայմանների պատճառով զոհերի թիվը հասել է վեցի

Մարի Էլում եղանակային վատ պայմանների պատճառով զոհերի թիվը հասել է վեցի, նրանցից երեքը երեխաներ են։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է հանրապետության ղեկավար Յուրի Զայցեւը։

«Բնական աղետի հետևանքով Թաիր և Յալչիկ լճերի տարածքներում մեծ թվով ծառեր են տապալվել։ Այժմ այնտեղ աշխատում են արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները։ Ճանապարհներն այս պահին մաքրված են։ Ճամբարներում գտնվող երեխաները լիովին ապահով են։ Ըստ տեղեկությունների՝ մեր երկրում այս պահին մահացել է վեց մարդ, որոնցից երեքը երեխաներ են, ընդհանուր առմամբ տուժել է 22 մարդ»,- գրել է Զայցևը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում