Ծանրամարտի Մ23 ԵԱ․ Գոռ Սահակյանը՝ արծաթե մեդալակիր, Մարտին Պողոսյանը՝ բրոնզե
Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը նվաճեց երկամարտի արծաթե մեդալ։ Սահակյանը պոկում վարժությունում բարձրացրել է 140կգ ծանրաձող, իսկ հրում վարժությունում՝ 171կգ։ Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 311կգ արդյունք։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը նվաճեց երկամարտի բրոնզե մեդալ։ Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 136կգ ծանրաձող, իսկ հրում վարժությունում՝ 172կգ` նվաճելով փոքր ոսկի։ Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 308կգ արդյունք։
Կարծիքներ