Չեխիայի նախարարների կաբինետը հաստատել է Ուկրաինային 5,3 միլիոն եվրոյի ռազմական օգնությունը
Չորեքշաբթի օրը Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել Ուկրաինային ռազմական օգնության ևս մեկ խմբաքանակ ուղարկելուն՝ 133 միլիոն կրոնի չափով (մոտ 5,3 միլիոն եվրո): Այս մասին հայտնում է CTK լրատվական գործակալությունը։
Չեխիայի իշխանությունները 1,1 միլիարդ կրոն (մոտ 44 միլիոն եվրո) ռազմական օգնություն են տրամադրել Ուկրաինային։ Թե կոնկրետ ինչով է դա արտահայտվել, անվտանգության նկատառումներից ելնելով չի նշվում։ Բացի այդ, ռազմական օգնություն է ցուցաբերվում առևտրային կազմակերպությունների և անհատների միջոցով, որոնք միջոցներ են փոխանցում Ուկրաինայի զինված ուժերի համար զենք գնելու համար։
Կարծիքներ